Լրահոս
Օրվա լրահոսը

Հավը եւ բանջարեղենը՝ չինա-թայլանդական ոճով

Մայիս 05,2019 19:19

Այս ուտեստը չեմ կարող կոչել «չինական կամ թայլանդական ձեւով պատրաստված», որովհետեւ, իրականում չինական, թայլանդական կամ վիետնամական ուտեստներն ունեն իրենց նրբություններն ու առանձնահատկությունները, որոնք այս ուտեստում չկան, սա պատրաստված չէ հիշատակված խոհանոցներին հատուկ ձեւով, սա ավելի հարմարեցված է մեր քիմքին, սակայն պատրաստման ոճը, քայլերը նմանեցված են վերոհիշյալ երկրներին հատուկ խոհանոցին, այդ իսկ պատճառով նշված է «ոճով»:

Անհրաժեշտ մթերքները

Հավի կրծքամիս- 2 կտոր

Գլուխ սոխ- 1 հատ

Սխտոր- 2-3 պճեղ

Կոճապղպեղ- մի փոքր կտոր (2-3 սմ-անոց)

Գազար-1 հատ

Դդմիկ-1 հատ

Բրոկոլի-250-300 գրամանոց կտոր

Թարմ կարմիր պղպեղ-1 հատ

Բուսական յուղ-4-5 ճաշի գդալ

Սոյայի թանձրուկ-2 ճաշի գդալ (առկայության դեպքում կարող եք ավելացնել նաեւ թայլանդական թանձրուկներ՝ դիմ սամ կամ որեւէ այլ բան, երեւանյան սուպերմարկետներում կան վաճառքի)

Աղ, սեւ պղպեղ, չիլի պղպեղ-ըստ ճաշակի

Քունջութ-1 ճաշի գդալ

Բրնձի վերմիշել՝ ֆունչոզա- մեկ տուփ (250-300 գրամ)

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը լվանալ, կտրատել ոչ շատ մանր երկարավուն կտորներով: Լավ մաքրել եւ լվանալ ողջ բանջարեղենը: Բոլորը կտրատել, դնել մի կողմ: Մեծ, խորը թավայի մեջ («վոկ») լցնել բուսական յուղ եւ տաքացնել ուժեղ կրակի վրա, արագ-արագ ավելացնել բանջարեղենը հետեւյալ հերթականությամբ՝ սոխ, սխտոր, քերած կոճապղպեղ, գազար, ապա՝ բրոկոլիի «կոթը», որը ցանկալի է կեղեւահան անել, քիչ անց՝ հավը:  Այսքանը իրար հետ տապակել մոտ 6-7 րոպե, ապա ավելացնել կտրատած թարմ պղպեղը, դդմիկը, բրոկոլիի գլխիկը՝ մասնատված ծաղկաբույլերի: Ավելացնել բոլոր համեմունքները, ապա՝ սոյայի թանձրուկը եւ եթե ունեք՝ վիետնամական դիմ սամ կամ որեւէ այլ թանձրուկ:

Առանձին կաթսայի մեջ առատ ջուր եռացնել, որի մեջ լցնել 1 ոչ լիքը ճաշի գդալ աղ, ապա՝ բրնձի վերմիշելը: 2-3 րոպեից վերմիշելը հանեք եւ ավելացրեք բանջերեղենին ու հավին, ավելացրեք նաեւ քունջութը, թարմ համեմ եւ անջատեք կրակը: Մատուցեք անմիջապես՝ տաք վիճակում: Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Հարգեի Մելանյա. տուփ կամ փաթեթ գրելիս ցանկալի է իմանալ քաշը: Իսկ ընդհանրապես անթերի բաղադրատոմսեր են: Ես շատ հաճախ եմ օգտվում Ձեր խոհանոցից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031