Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարարին առաջարկել եմ քննարկել Մանվել Գրիգորյանին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու հարցը». Թաթոյան

Հունիս 06,2019 18:25 Share

«Մանվել Գրիգորյանը հիմա հրաժարվում է բուժօգնությունից եւ դեղամիջոցների ընդունումից: Սա վատ է անդրադառնում առողջական վիճակի վրա: Իմ ներկայացուցիչները երեկ երեկոյան են այցելել նրա»,-լրագրողների հետ զրույցում այսօր տեղեկացրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանի վիճակի առնչությամբ գրություն է ուղարկել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին. «Հարցեր եմ առաջադրել՝ արդյոք ՔԿՀ-ի պայմաններում կա՞ հնարավորություն՝ անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու համար: Եթե այդպիսիք չկան, առաջարկել եմ քննարկել պատշաճ բուժօգնության տրամադրման հարցը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930