«Ժամը 11.00-ին հիվանդանոցից իր մոտից դուրս եմ եկել. աչքերը բացել էր, ընկալում էր իմ ասածները, հաղորդակցվել եմ հետը»,- Aravot.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին մանրամասներ հաղորդեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում երեկ՝ ժամը 24.00-ին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրանք շտապօգնության մեքենայով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են քաղաքացիական «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Հարցին՝ այն, որ Մանվել Գրիգորյանը պաշտպանի պնդմամբ՝ առանց իր համաձայնության տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց և հրաժարվել բուժումներից, դա՞ է պատճառը, որ այժմ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա ընկել է կոմայի մեջ, Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Այն, որ ասում են՝ հրաժարվել է բուժում ստանալուց, ինքը հրաժարվել է այն բուժումից, որը չէին էլ կարող իրեն տալ դատապարտյալների հիվանդանոցում: Այդ բուժումը դրանով էլ վտանգավոր էր, դրա համար էլ հրաժարվել ենք, քանի որ այդ հիվանդանոցում չենք կարող այդ բուժումը ստանալ»:
Հարցին՝ Մանվել Գրիգորյանը որքա՞ն ժամանակ կմնա քաղաքացիական հիվանդանոցում, փաստաբանը պատասխանեց՝ բժշկական առողջական ցուցումից կերևա:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































