Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները հայտնաբերել են կեղծ փողով վճարող ուղևորին

Հուլիս 11,2019 17:09

Հուլիսի 10-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում քաղաքացիների միջև խնդիր է ծագել՝ կեղծ փողի հետ կապված:

Ժամը 15.40-ին մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ հաղորդում է տվել, որ ժամուկես առաջ Հանրապետության հրապարակում իր վարած «Ռենոյի» ուղևորը խաբեությամբ վճարել է ռուսական հինգհազարանոց կեղծ ռուբլի:

Բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզել են, որ տաքսիստին կեղծ թղթադրամը տվել է Կապանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ: ժամը 16-ին Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկից նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031