Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրիֆթյոր» երիտասարդների մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանություն

Հուլիս 23,2019 21:12

Հուլիսի 21-ին համացանցում տեսագրություն էր հրապարակվել ու տարածվել, ուր երևում է, թե ինչպես են երկու վարորդ «Նիվա» մակնիշի երկու ավտոմեքենաներով Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի հրապարակում դիտավորյալ թույլ տալիս երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։

Տեսագրության հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի բաժնի ծառայողներն, ինչպես և ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող ստորաբաժանման աշխատակիցները համատեղ միջոցառումներ ձեռնարկեցին՝ պարզելով մեքենաները վարած անձանց ինքնությունը։ Երիտասարդները հայտնաբերվել ու ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Նրանց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Հարգելի՛ վարորդներ, պահպանեք երթևեկության ու համակեցության կանոնները և ձեր գործողություններով անհանգստություն ու անհարմարություն մի պատճառեք այլոց։ Ոստիկանությունն օպերատիվ արձագանքելու է իրավահարգ քաղաքացիների բոլոր ահազանգերին՝ պատասխանատվության ենթարկելով բոլոր օրինազանցներին։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031