Լրահոս
Օրվա լրահոսը

«Կներեք, շինարար չեմ, ժամկետը ճիշտ չէի նախանշել». ՊԵԿ նախագահը՝ Գյումրիի ավտոմաքսատան բացման մասին

Հոկտեմբեր 15,2019 14:03

«Հանրության մոտ թյուրըմբռնում կա, թե Գյումրիի ավտոմաքսատունն արդեն բացել ենք, բայց ոչ: Ավտոմաքսազերծման գործառույթը երեկվանից տեղափոխվել է Գյումրի: Ճապոնիայից եւ Վրաստանից ներկրվող մեքենաները երեկվանից ուղղորդվում են դեպի Հյուսիսային մաքսատուն: Սա պայմանավորված էր նրանով, որ նախանշված ժամկետները չխախտենք եւ երկու փուլով տեղափոխումն իրականացնենք»,- ԱԺ հանձնաժողովներից մեկի նիստում այսօր հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նա պարզաբանեց՝ խնդիրն այն է եղել, որ շինարարությունն է ձգձգվել. «Իմ անձի հետ է կապված: Մասնագիտությամբ շինարար չեմ եւ ժամկետները նշելիս հաշվի չէի առել, որ, օրինակ, 800 ք/մ շենքային պլանը փոխվել եւ դարձել է 4500: Չվերանայեցի հոկտեմբերի 11-ը՝ համարելով, որ դա մարտահրավեր պետք է լինի նաեւ շինարարների համար: Կներեք, հոկտեմբերի 11-ը մասնագիտությամբ ոչ շինարար անձի նախանշած ժամկետ էր, որը վերանայվել է եւ դարձել հոկտեմբերի վերջ եւ նոյեմբերի սկիզբ»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահեցրեց, որ նոյեմբերին կունենանք շենքային հարմարություններով եւ արդիականացված լավ ավտոմաքսատուն: Անանյանը լրագրողների հետ զրուցել չցանկացավ՝ ասելով, որ հոկտեմբերի 16-ին մամուլի ասուլիսով է հանդես գալու:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութ։ Պարզաբանում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից այն մասին, թե երբ է լիարժեք գործելու Գյումրիի ավտոմաքսատունը

Gepostet von Aravot am Dienstag, 15. Oktober 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031