Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրողը տուժում է մեկ այլ ներդրողի ներդրումից

Նոյեմբեր 08,2019 14:00

Նամակ ՀՀ վարչապետին

Ներկայումս էլ շարունակվում են մեր կողմից պահածոյի գործարանի կառուցման աշխատանքները, իսկ սաքավորումները մոտ  500 000 եվրո արժողությամբ պետք է ներմուծվեն ՀՀ: Այս պայմաններում ես չգիտեմ թե ինչ անել որտեղից սկսել, եթե այդ մահաբեր գործարանը պետք է աշխատի, ապա պետք է մտածեմ թե ինչ գործողությունների դիմեմ:

Բոլորիդ էլ պարզ է, որ խնդիրը վերաբերվում է «Արմօյլ» ՓԲԸ կողմից ապօրինի նավթավերամշակման գործարանին, դրանում ծավալվող ապօրինի գործունեությանը, ինչպես նաեւ դրանից որպես հետեւանքի հնարավոր վնասների փոխհատուցման երաշխիքներին:

Մինչեւ խնդրին անցնելը կցանկանայի նշել, որ զբաղվում ենք էկոլոգիական մաքուր գյուղատնտեսական արտադրությամբ, դրա մասին տեղյակ եք եւ հպարտությամբ արձանագրում եմ, որ կատարում ենք մթերումներ՝ գյուղացիներից արդեն իսկ մթերման քանակը հասցնելով տարեկան 1500 տոնայի, նման պայմաններում գյուղական բնակավայրերում ապահովելով գյուղատնտեսական արտադրանքի իրացման անխոչընդոտ հնարավորություն մեր սահմանաչափերի պայմաններում: Արտադրանքը արտահանվում է ՌԴ, Մերձբալթյան երկրներ, ԱՄՆ, Կանադա, Դոմինիկյան Հանրապետություն, ԵՄ երկրներ եւ այլն: Սկսել ենք  5 աշխատատեղից եւ 5 տարվա ընթացքում միայն չրամրգերի արտադրության ոլորտում ունենք 110 մշտական աշխատող, իսկ ընդհանուրը` 350 մշտական աշխատող 20 տարվա ընթացքում: Ներկայումս կառուցման փուլում է պահածոների արտադրամասը, որը կապահովի 3000-5000 տոնա մթերում` գումարած 100-150 աշխատատեղ, գումարած նոր տեխնոլոգիաներով հայկական գյուղատնտեսական արտադրանք։

Մեծարգո Պարոն Վարչապետ. այս դիմումը Ձեզ չէր ուղղվի, եթե «Արմօյլ» ՓԲԸ տնօրեն Ալֆրեդ Աբեդին չհայտարարեր, որ իրենք նավթավերամշակման գործարանը կառուցել են պետության հետ կնքված ներդրումային պայմանագրի, ՀՀ Կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագրի շրջանակներում: Այսինքն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդիսանում է համապարտ պատասխանատվություն կրող՝ տվյալ նավթավերամշակման ներդրումային ծրագրի շրջանակներում: Այնուհանդերձ ՀՀ կառավարությունը պայմանագիր է կնքել մի կազմակերպության հետ, որի անօրինականությունները վերջ չունեն:

Առ այսօր «Արմօյլ» ՓԲԸ-ի նկատմամբ որեւէ տեսչական մարմին որեւէ իրական վերահսկողական գործողություն չի կատարել: Բնապահպանության եւ ընդերքի տեսչությունը փորձել է հիմարեցնել մեզ՝ կայացնելով իբր հօգուտ մեզ որոշում, որը չի կատարվել եւ չի էլ կատարվելու: Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչությունը ուղիղ իմաստով հայտարարում է, որ փոխվարչապետ Ավինյանի մոտ խորհրդակցություն են ունեցել,  «բան են» պայմանավորվել, սպասեք: Նույնիսկ հեռուստատեսությամբ հայտարարում են, որ մինչեւ գործարանը չաշխատի ոչինչ չեն կարող ասել:

Մեր կողմից ՀՀ Կառավարությանը եւ տարբեր գերատեսչություններին, ներառյալ իրավապահներին ու ԱԺ-ին ուղարկվել են  3500 եւ ավելի դիմում բողոքներ, սակայն մեր գրավոր եւ բանավոր պահանջներին ուշադրություն չեն դարձրել:

«Արմօյլ» ՓԲԸ ղեկավարությունը հանձինս Ալֆրեդ Աբեդիի հայտարարել է, որ ՀՀ Կառավարությունը թույլ է տվել, ինքն էլ կառուցել է գործարանը եւ պետք է աշխատեցնի։ Նշենք, որ 2019 թ-ի նոյեմբերի  6-ի դրությամբ «Արմօյլ» ՓԲԸ-ն չունի՝ շինարարության թույլտվություն, հաստատված ՃՀԱ, հաստատված ընդհանուր կառուցապատման նախագծեր, հաստատված ճարտարապետական էսքիզ, ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն, կառուցապատման նախագծերի բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, կառուցապատված օբյեկտի կառուցապատման նախագծերի տեխնիկական անվտանգության  հավանության վերաբերյալ փորձաքննության եզրակացություն, կառուցապատված շինությունների տեխնիկական-պայթյունային, հրդեհային   անվտանգության փորձաքննության եզրակացություն, արտադրական գործունեության հետ կապված թույլտվություններ, սանիտարահիգենիկ-համաճարակային անվտանգության վերաբերյալ դրական փորձաքննության եզրակացություն:

Ռ. ՎԻՐԱԲՅԱՆ

Պատրաստ ենք լսել նաեւ «Արմօյլ» ՓԲԸ-ի պատասխանը:

«Առավոտ» օրաթերթ
08.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930