Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է ազգային անվտանգությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգների և մարտահրավերների բնույթին

Նոյեմբեր 23,2019 16:37

Նոյեմբերի 22-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) տեղի ունեցավ փորձագիտական փակ հանդիպում-քննարկում Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Հայաստանի անվտանգության ներկայիս միջավայրի համատեքստում ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարը հանդես եկավ համապարփակ ելույթով, որում անդրադարձավ ազգային անվտանգությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգների և մարտահրավերների բնույթին, տարբեր ոլորտներում ՀՀ կողմից վարվող քաղաքականությունների անվտանգային բաղադրիչներին, ինչպես նաև ներկայացրեց դրանց դիմագրավելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերն ու տարեսկզբից մշակման փուլում գտնվող ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության համար առաջադրված պահանջներն ու սահմանված ուղենիշները: Հընթացս Ա․ Գրիգորյանը հակիրճ ամփոփեց նաև այն ծավալուն աշխատանքը, որն իր գլխավորած կառույցն իրականացրել է Թավշյա հեղափոխությունից հետո՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում, որոնք արդեն իսկ նախադրյալներ են ստեղծել ինստիտուցիոնալ ու համակարգային հիմքերի վրա անվտանգային քաղաքականություններ վարելու համար։

Հաջորդիվ ՄԱՀՀԻ փորձագետներն Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղղեցին Հայաստանի ռազմական, տնտեսական, էներգետիկ, ժողովրդագրական, տեղեկատվական և բնապահպանական անվտանգությանը վերաբերող հարցեր՝ ոչ միայն սեփական դիտանկյունները ներկայացնելով քննարկվող խնդիրների ու հարցերի վերաբերյալ, այլ հանդես գալով Հայաստանի անվտանգության ոլորտի և ԱԽ գրասենյակի կողմից տարվող քաղաքականության հետ կապված փորձագիտական առաջարկություններով:

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուստեք կարևորեցին նման հանդիպումները, որոնք հավասարապես օգնում են թե՛ անվտանգության հարցերով զբաղվող փորձագիտական հանրույթին ավելի լավ հասկանալ երկրի վարած անվտանգային քաղաքականությունները, թե՛ լիազոր պետական մարմիններին, որոնք դրա շնորհիվ այլընտրանքային դիտարկումներ ու առաջարկություններ են ստանում հետադարձ կապի միջոցով։ Քննարկման մասնակիցները նման հանդիպումները պարբերական դարձնելու շահագրգռություն և պատրաստակամություն հայտնեցին։

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՍՏՈՒՏԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930