Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցի տողատակերով մատնել է ապրիլյան պատերազմի այն սցենարը, որը պլանավորվել է Ադրբեջանի և, միգուցե, ներսի շահագրգիռ շրջանակների մասնակցությամբ. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 12,2026 10:52 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցի տողատակերով մատնել է ապրիլյան պատերազմի այն սցենարը, որը պլանավորվել է Ադրբեջանի, որոշ արտաքին ուժերի և, միգուցե, ներսի շահագրգիռ շրջանակների մասնակցությամբ:

Ըստ այդմ՝ Ադրբեջանն ապրիլյան պատերազմում պետք է առնվազն գրավեր Արցախի այնպիսի շրջաններ, որոնց պարագայում կապիտուլյացիան ո´չ թե 2020 թվականին կլիներ՝ փաշինյանական վարչակազմի օրոք, այլ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք:

Դա էլ թույլ կտար ոչ միայն իշխանությունը վերցնելու գործընթացը 2 տարով առաջ գցել, այլ Արցախի հանձնումը կապել նախկին իշխանությունների հետ, իսկ իրենք իրավիճակից օգտվելով՝ «սպիտակ ձեռնոցներով» իշխանություն վայելեին:

Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները, ցավոք, իրենց վաղեմի երազանքին հասել են՝ Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը, երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել, բայց դե լավ գիտեն, որ հայրենավաճառության խարանը հավերժ ուղեկցելու են իրենց և ըստ այդմ՝ անկանոն ադրբեջանական նարատիվներով փորձում են խճճել թեման:

Պատկերացնում եմ, թե սրանց նմաններն ինչ ցավ ու հիասթափություն են ապրել, երբ ապրիլյանի օրերին ադրբեջանական գրոհային խմբերը կոտորվում էին Եղնիկների, Մատաղիսի, Մարտակերտի, Աղդամի կամ Ջեբրայիլի մատույցներում, իսկ նախատեսված դավադրությունը տապալվում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930