Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրս են կանչել Տաթև Արցախ անվամբ ՖԲ օգտատեր Տաթև Վիրաբյանին և փորձել առևանգել». Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Դեկտեմբեր 02,2019 21:00

Այսօր, դեկտեմբերի 2-ին, ժամը 15:50-ի սահմաններում Հանուն Արցախի գրասենյակի մուտքի մոտ տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք: Երկու տղաներ, գրասենյակից դուրս են կանչել Տաթև Արցախ անվամբ ՖԲ օգտատեր Տաթև Վիրաբյանին և փորձել առևանգել, որը ուղեկցվել է լկտի, սեռական բնույթի հայհոյանքներով: Դեպքը աննախադեպ է նաև նրանով, որ տվյալ անձիք ակնհայտ սադրում էին գրասենյակի մյուս անդամներին:

Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ դեռևս 2018 թվականի հունիսին հայտնի ավտոկայանի դեպքերը, ոչ թե բնակչության ցասման արտահայտումն էր, այլ մի խումբ անձանց կողմից կազմակերպված սադրանք, որոնց պարագլուխներն էին նույն այդ 2 եղբայրները:

Պահանջում ենք, որ ԱՀ Ոստիկանությունն ու մյուս պատկան մարմիններն այս գրությունն ընդունեն որպես հայտարարություն հանցագործության մասին և մեղավորներին ենթարկեն պատասխանատվության, քանզի այս անձանց համար պատասխանատվության չենթարկվելը դարձել է օրինաչափ:

Վիտալի Բալասանյանի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031