Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների ընթացքը՝ «նորմալ», «մրցակցային», «հանգիստ»․ դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման հիմնական արդյունքները

Դեկտեմբեր 12,2019 12:03 Share

«Նորմալ», «մրցակցային» և «հանգիստ»․ այսպես են գնահատել թեկնածուները 2019 թվականի դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքը։

«Անկախ դիտորդ» դաշինքը ՏԻՄ ընտրությունների ավելի ամբողջական պատկերն ստանալու նպատակով, բացի կարճաժամկետ դիտարկումից, 2019 թ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 11-ը իրականացրել է նաև երկարաժամկետ դիտարկում։

Դիտարկումն իրականացվել է բոլոր 16 համայնքներում՝ համայնքներ այցելելու, Տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկություններ ստանալու և թեկնածուների հետ հարցազրույցներ անցկացնելու միջոցով։

Դաշինքը փորձել է հարցազրույցներ անցկացնել բոլոր, այդ թվում` ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուների հետ, սակայն թեկնածուներից 4-ը հրաժարվել կամ խուսափել են հարցազրույցից:

Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից մեկը նշել է, որ ինքնաբացարկ է ներկայացրել, որովհետև նախընտրում է զբաղվել անասնապահությամբ, մյուսը՝ քանի որ ընտանիքն է դեմ եղել։ Իսկ քարոզչության ընթացքում իրեն աջակցող/քարոզչություն իրականացնող անձի համար վարձատրություն նախատեսել է թեկնածուներից միայն մեկը։

Թեկնածուների մեծամասնության կարծիքով քարոզչության շրջանում ապատեղեկատվության, զրպարտանքի, սպառնալիքի, ատելության խոսքի, ընտրակաշառքի կամ պարտքերի ներման դեպքեր չեն եղել։ Մեկ թեկնածու բարձրաձայնել է մեկ այլ թեկնածուի նկատմամբ ատելության խոսքի դրսևորման մասին։ Համայնքներից մեկում թեկնածուները մեղադրել են միմյանց․ մի կողմից՝ գյուղի խանութում ընտրողների պարտքերը ներելու ձևով անուղղակի ընտրակաշառք տրամադրելու և մյուս կողմից՝ զրպարտության մեջ։

Հետաքրքրական է թեկնածուների գնահատականը՝ նախորդ ընտրությունների վերաբերյալ. այսպես՝ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ հանդիսացող որևէ թեկնածու չի համարել, որ նախորդ ընտրությունների հետ կապված որևէ էական խնդիր է եղել։

Քարոզարշավի դիտարկումը ցույց է տալիս, որ ՏԻՄ մակարդակում ընտրական գործընթացների հիմնական 3 խնդիրները շարունակում են մնալ.

փոքր, ունեզուրկ համայնքների ղեկավարի պաշտոնի՝ ոչ գրավիչ լինելը, ինչի պատճառով շատերը նախընտրում են չներգրավվել ընտրական գործընթացներում՝ ընտրությունները իմաստազրկելով և դարձնելով ոչ մրցակցային,

ազգակցական կապերի վրա հիմնվող քարոզչությունը և փոքր համայնքներում արդյունքների կանխորոշված լինելը,

ոչ ֆորմալ տնտեսական լծակների շնորհիվ ընտրողների քվեների ապահովման վտանգը, քողարկված ընտրակաշառքը, որը դուրս է մնում կարգավորումներից։

Երկարաժամկետ դիտարկման այլ մանրամասներ՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031