Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ SU35 են գտել, մի հատ T90 տանկ, մի քանի հատ էլ БТР». Ռուբեն Հայրապետյանը՝ իր տան խուզարկության ու «մատնաչափիկների» մասին

Դեկտեմբեր 13,2019 14:41

Արդեն 4 ժամից ավելի է՝ հատուկ ջոկատայիններն ու ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի՝ Բաբաջանյան 119/2 հասցեում գտնվող տանը: Նույն ընթացքում խուզարկություն էր ընթանում նաեւ նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանում եւ Զեյթունի կահույքի արտադրամասում:

Ըստ շրջանառվող լուրերի, այս խուզարկությունը կապված է ՀՖՖ-ում դեկտեմբերի 23-ին սպասվող ընտրությունների հետ, իշխանություններն իրենց թեկնածուին են ցանկանում անցկացնել՝ Արմեն Մելիքբեկյանին, իսկ Հայրապետյանը կարող է իր լծակներով ազդեցություն ունենալ: Սա կապվում է նաեւ «Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարության հետ, որ պետք է իրեն պատկանող «Բջնի» գործարանը օրինական ճանապարհով  վերադարձվի իրեն: Հիշեցնենք, որ «Բջնին» 2009-ի փետրվարին աճուրդով վաճառվեց, աճուրդի միակ մասնակիցն  Հայրապետյանն էր: «Բջնին» գնվել էր 4,5 մլրդով:

Քիչ առաջ Ռուբեն Հայրապետյանը տանից դուրս եկավ ու լրագրողներին հորդորեց գնալ իր տան մոտից՝ ասելով, որ չի խոսելու. «Միանգամից ասեմ՝ որեւէ հարցի չեմ պատախանելու՝ մեկ, երկրորդը՝ ինձ չեն ձերբակալում ու չեն ձերբակալել: Դուք ազատ եք, իզուր տեղը մի կանգնեք: Արմեն Նիկողոսյան եւ մատնաչափիկներն են…»:

Հարցին՝ ի՞նչ են ուզում ձեզանից, ինչո՞ւ են խուզարկում, Ֆուտբոլի ֆեդերացիայի հե՞տ է կապված՝ Հայրապետյանը չպատասխանեց:

Հարցին՝ շարունակվո՞ւմ է խուզարկությունը, ինչ-որ բան գտե՞լ են խուզարկության ժամանակ՝ նա հեգնանքով ասաց. «Հաաա, բանը…մի հատ SU35 ինքնաթիռ են գտել, մի հատ T90 տանկ, մի քանի հատ էլ БТР»:

Հարցին՝ ձեր անվան հետ կապված չարաշահումների մասին ի՞նչ կասեք՝ Հայրապետյանը հորդորեց սպասել՝ խոստանալով, որ այսօր երեկոյան խոսելու է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031