Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Դեկտեմբեր 20,2019 18:55 Share

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տվյալները, դեկտեմբերի 19-ին Աջափնյակ վարչական շրջանում հայտնաբերեցին ու ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին մի քանի տղամարդու։

Միջոցառմանը ներգրավված են եղել նաև Մաշտոցի բաժնի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի դեղահաբ ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բերման ենթարկվածներից մեկն էլ տնից ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգված՝ 66 գրամից ավելի քաշով, ինչպես և կանփ բույսի սերմեր՝ 18 գրամից ավելի քաշով։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել