Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ին կխնդրեմ առավել օպերատիվ անդրադառնալ ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպայի կողմից հրապարակած անհեթեթություններին. Աշոտյան

Դեկտեմբեր 27,2019 23:40

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել է, թե իբր «հավաստի օպերատիվ տվյալներով Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացվել»։

Նախ, նախորդ իշխանության ներկայացուցիչները նախորդ ամսվա ընթացքում հարցումներ չեն իրականացրել: Սակայն, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք վերջին շրջանում հրապարակված հարցումներին, որոնք ցույց են տալիս վարչապետի և իր կուսակցության վարկանիշի առնվազն 25%-ով անկում 2018թ. մայիսից մինչ այժմ:

Այնուամենայնիվ, նույնիսկ այդ հարցումները չեն արտահայտում ամբողջ հասարակության կարծիքը, քանի որ բնակչության մի զգալի զանգված ուղղակի վախենում է մասնակցել հարցումներին և բացասական արտահայտվել իշխանության հասցեին։

ԱԱԾ-ին կխնդրեմ զերծ մնալ օրվա տեղեկատվական պայքարից եւ առավել օպերատիվ անդրադառնալ, օրինակ, ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպայի կողմից օրերս հրապարակած անհեթեթություններին։

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031