Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդևանյան․ «Չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան․ դատավորը ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ է դրսևորում»

Հունվար 14,2020 22:05

Քանի որ դատական նիստի ընթացքում նախագահող դատավորը ինձ պարզ չէ ինչ իրավական հիմքով հնարավորություն չտվեց դիրքորոշումս արտահայտեմ պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումի վերաբերյալ, այն ներկայացնում եմ այս ձևաչափով.

Այսօր բոլորս պարզեցինք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նիստերի դահլիճում ոչ միայն կարելի է վիրավորական արտահայտություններ կատարել, այլ նաև սպառնալիք հնչեցնել: Ավելին` ըստ Դանիբեկյանի նման գործողությունները ոչ մի իրավական հետևանք չեն ենթադրում:

Շատ ճիշտ է արել Միհրան Պողոսյանը, որ չի մասնակցել այսօրվա «դատական» նիստին: Դատական նիստի էությունը՝ մրցակցությունն է և բնականաբար կարգի պահպանումը, որը ՊԱՐՏԱՎՈՐ է ապահովել դատավորը: Արդեն քանիցս նկատում ենք, որ Ա. Դանիբեկյանը խրոխտ ձայնով արձագանքում է բացառապես պաշտպանական կողմի հայտարարություններին, իսկ մեղադրանքի, տուժող կողմին ծայրահեղ զգուշավորությամբ կամ առհասարակ չի արձագանքում, թեկուզ դրանից տուժում է դատական նիստը, մրցակցությունը, հնչում են սպառնալիքներ և այլն:

Չեմ կարող նաև չնշել «բացառիկ» մեկ այլ դրսևորում. դատավորին իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում մեղադրանքի կողմում հանդես եկող դատախազները՝ կրկին չնկատելով սպառնալիքները, հորդորելով պաշտպանական կողմին նիստի կարգը պահպանել և նման այլ մտքեր, երբ հենց այդ դատախազներից մեկը նույն նիստերի դահլիճում դիմելով գործով պաշտպանի ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ասել էր «Կկտրեմ ձենդ՝ չես մոռանա»: Բայց այս դեպքում ևս պետք չէ կենտրոնանալ միայն դատախազի հայտարարության վրա, այլ կրկին՝ ինչ գործողություն ձեռնարկեց այդ պահին նիստը նախագահող Ա. Դանիբեկյանը…պարզապես լքեց նիստերի դահլիճը:

Այս ամենը ուղղակի ակնհայտորեն հաստատում է այն, ինչի մասին բազմիցս նշել եմ. 1) չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան և 2) դատավորը ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ է դրսևորում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031