Լրահոս
Օրվա լրահոսը

Նշվել է Պարույր Սևակի 96-ամյակը

Հունվար 24,2020 19:07

Հայ մեծանուն բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակն այսօր կդառնար 96 տարեկան: Պարույր Սևակի տուն-թանգարանում ավանդույթի համաձայն նշվել է գրողի ծննդյան օրը:

Ցերեկույթին մասնակցել են Արարատի մարզպետարանի աշխատակիցները, արվեստագետներ, համայնքի բնակիչներ: Նախքան միջոցառումները սկսվելը՝ ներկաները ծաղիկներ են խոնարհել Սևակի շիրիմին, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու ստեղծագործությունները:

Այնուհետև իրենց ելույթներով հանդես են եկել Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները, իսկ «Ռոտոնդա» մանկապատանեկան ներառական թատերախումբն օրը գեղեցկացրել է փոքրիկ ներկայացմամբ:

Տեղի է ունեցել նաև Պարույր Սևակի «Ձեր ծանոթները» և Հովհաննես Թումանյանի «Սիրունի՜կ, սիրունի՜կ» գրքերի շնորհանդեսը, որում ամփոփվել են գրողների մանկական ստեղծագործությունները: Գիրքն ունի երկու շապիկ. մի կողմից սկսվում է թումանյանական հատվածը, մյուսից՝ սևակյանը։

Արարատի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031