Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառում եմ, որ մինչեւ հանրաքվեն Հրայր Թովմասյանը հրաժարական կտա». ՍԴ նախագահի խորհրդական

Փետրվար 14,2020 13:55

«ՍԴ նախագահի առնչությամբ դա լիովին բացառում եմ: Չէի ուզենա, որ ասածս նրանց կամարտահայտման վրա որպես ճնշում դիտվեր: Իմ խոսքը կարող է որպես ճնշում դիտվել, ամեն դեպքում, ՍԴ նախագահի մասով դա լիովին անհնար է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե հնարավոր է, որ մինչեւ ապրիլի 5-ին սպասվող՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու դատավորները հրաժարական տան, եւ հանրաքվեն չկայանա, ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը:

«Բացառում եմ նաեւ այն դատավորների հրաժարականը, ովքեր այդ մասին հայտարարել են՝ Ալվինա Գյուլումյանը եւ Արեւիկ Պետրոսյանը: Մնացածը պետք է որոշեն, չէի ուզենա ներազդել իրենց կամարտահայտության վրա»,-հավելեց Գրիգոր Մուրադյանը:

Ուղիղ։ բացառվում է, որ մինչեւ հանրաքվեն Հրայր Թովմասյանը հրաժարական տա. Գրիգոր Մուրադյան ՍԴ նախագահի խորհրդական

Gepostet von Aravot am Freitag, 14. Februar 2020

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829