Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի պատճառով վարչապետը չեղյալ է հայտարարել պետական պաշտոնյաների մի շարք արտասահմանյան այցեր

Մարտ 12,2020 20:12 Share

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ուժը կորցրած  է ճանաչվել Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2020 թվականի մարտի 2-ի «Ռուստամ Բադասյանին և Քրիստիննե Գրիգորյանին Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 281-Ա որոշումը:

Ուժը կորցրած է  ճանաչվել նաև  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 21-ի «Պատվիրակություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 227- Ա որոշումը։

Ուժը կորցրած  է ճանաչվել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 21-ի «Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին» N 231-Ա որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել