Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը սրվակով սպիրտ էր բերել՝ Փաշինյանին ցույց տալու. «Արժի 3400 դրամ»

Մարտ 16,2020 23:03

«Այն, որ կորոնավիրուսից հետո կյանքը շարունակվում է, գոնե ես չեմ կասկածում»,-կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձավ այսօրվա նիստում գրանցված՝ վարչապետի եւ պատգամավորների տարակարծությանը: Փաշինյանը պնդել էր, որ դատարկ սուպերմարկտներ կային, որոշ պատգամավորներ էլ՝ լուսանկարներով հակառակը փաստել:

Զոհրաբյանը շեշտեց՝ երկու կողմն էլ ճիշտ էին. «Ես եղել եմ այսօր Կոմիտասի «Սիթի»-ում, որտեղ գաստրոնոմիական արմագեդոն էր, իսկ Ալավերդյանի «Զովք»-ում արմագեդոն չէր: Պարզապես պետք էր ճիշտ ուղղորդել մարդկանց: Արտակարգ դրություն անվանումը մարդկանց մոտ խուճապ առաջացրեց: Գուցե կարիք կա մարդկանց սոցիալական գովազդներով բացատրել իրենց քայլերը, ասել, թե ինչ է կարելի, իսկ ինչ՝ ոչ, որպեսզի անտեղի խուճապ չլինի»:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված որոշ ապրանքների գնաճին, Նաիրա Զոհրաբյանը նախ հարցադրում արեց, թե ինչով է զբաղված ՏՄՊՊՀ-ն, ապա ցույց տվեց իր հետ բերած մի սրվակ. «Այս սովորական սպիրտը 3400 դրամով են վաճառում, պարոն վարչապետ: 20 օր առաջ այդ սպիրտը 3400 դրամ չէր: Եթե դիմակների դեպքում կարող ենք բացատրություն գտնել, բայց նման դեպքերում՝ ոչ: 2800 դրամ էլ եմ տեսել, բայց ոչ 3400»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031