Լրահոս
Օրվա լրահոսը

Արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. BBC

Մարտ 25,2020 15:23 Share

Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի 71-ամյա արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Նրա մոտ թեթև ախտանիշներ կան, արքայազնի առողջությունը լավ է, վերջին օրերին նա աշխատում է տանից, ինչպես սովորաբար»,-հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով արքայազնի ներկայացուցիչների հայտարարությունը:

Տեղեկության համաձայն՝ Չարլզի կինը՝ Կամիլա Պարկեր-Բոուլզը,  ևս կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է: Նշվում է, որ արքայազնը և նրա կինը ինքնամեկուսացվել են Շոտլանդիայում գտնվող իրենց տանը:

Հայտարարության մեջ նաև նշված է, որ հնարավոր չէ պարզել, թե ումից է վարակվել արքայազնը՝ հաշվի առնելով մեծաթիվ միջոցառումները, որոնց նա մասնակցել է վերջին շաբաթներին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել