Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Ցավոք, թվի աճ ենք ունենում, այսօր՝ 35 նոր ախտորոշում»

Մարտ 28,2020 21:47 Share

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում լարված է. ցավոք, հիվանդությունների թվի աճ ենք ունենում: Այս մասին այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր մոտ 35 նոր ախտորոշում ենք ունեցել, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը համարվում է կառավարելի: Այս մեկ շաբաթում հնարավորինս խիստ պետք է պահպանենք պարետատան սահմանափակումները, որպեսզի կորոնավիրուսի տարածումն առավելագույնս կառավարելի լինի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/205918010729673/

Նա փաստեց, որ այս իրավիճակը տնտեսական վնասներ է բերում, բայց դրանք վերականգնվող են. «Միջոցառումների նոր խումբ ենք պատրաստում, որը կընդունվի կառավարության առաջիկա նիստում»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հաստատված է արտակարգ դրություն, տանից թույլատրվում է դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել