Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբար Աֆեյան. «Սա հարձակում է մեր սոցիալականության վրա»

Մարտ 28,2020 23:51

«Սա ոչ այլ ինչ է, քան համաշխարհային կենսաբանական պատերազմ։ Ես իմ բառերը զգուշորեն եմ ընտրում, և կենսաբանական չի նշանակում մարդու կողմից ստեղծված»,- «COVID-19 առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ընթացքում ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Նա նշեց, որ բնության մեջ շատ են նման առճակատումները, որոնց մասին լայն զանգվածները չգիտեն, և միայն շատ քիչ մասնագետներ են հետևում դրանց. «Կարծում եմ՝ սա պատերազմ է սոցիալական կենդանու, երբեք չէի պատկերացնի, որ խոսակցության մեջ կօգտագործեմ այս բառը, բայց մենք սոցիալական կենդանիներ ենք։ Եվ զավթիչը օգտագործում է մեր սոցիալական շփումը իրեն փոխանցելու համար։ Կասեի՝ սա հարձակում է մեր սոցիալականության վրա։ Եթե մենք չլինեինք սոցիալական կենդանիներ, լինեինք ծառեր, չէինք կարողանա շարժվել, սա էլ խնդիր չէր լինի։ Եվ մենք պետք է գիտակցենք, որ սա մեր թուլությունն է»։ 

Նուբար Աֆեյանը նկատեց, որ կորոնավիրուսը չունի հաստատված դեղամիջոցներ կամ պատվաստանյութեր, բայց 20 տարբեր դեղեր և պատվաստանյութեր փորձարկվել են մարդկանց վրա։ Նա նշեց, որ վերջին երկու տարիներին աշխատել են կորոնավիրուսի պատվաստանյութերի վրա, որը փորձարկվել է կենդանիների վրա, և շատ մոտ էր մարդկանց վրա փորձարկվելու, երբ բռնկումը տեղի ունեցավ։ Եվ այժմ էլ ստեղծել են այլ պատվաստանյութ, որի փորձարկումների առաջին փուլը սկսվել է մեկ շաբաթ առաջ, որին մասնակցել են 45 առողջ կամավորներ։ Նա հույս հայտնեց, որ արդյունքները կստանան գարնան ընթացքում։ 

Օnline webinar “COVID-19: Challenging General Fear”

Online webinar “#COVID-19: Challenging General Fear” on March 28 at 15:00 pm (GMT+4) ⚡An open and honest dialogue to build awareness, trust, and confidence in our collective ability to overcome universal concern and find the optimal solutions to the global challenge at hand. 🌎If you have questions for the panelists, please write in the comments 👇«#COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» առցանց վեբինար ⚡Բաց և անկեղծ երկխոսություն՝ բարձրացնելու իրազեկվածության մակարդակը, ձևավորելու փոխվստահության միջավայր, որպեսզի համատեղ ուժերով հաղթահարենք անհանգստության մթնոլորտը և արդյունավետ լուծումներ գտնենք այս համաշխարհային մարտահրավերի դեմ: 🌎Եթե ունեք հարցեր բանախոսներին, խնդրում ենք գրել մեկնաբանություներում 👇

Gepostet von At the Crossroads – На перекрестке am Samstag, 28. März 2020

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031