Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Դարզի. Մարդկանց փակի տակ պահելու ռեժիմը երկար չի աշխատի

Մարտ 28,2020 23:40

«Այս վիրուսը չգիտի սահմաններ, չի ճանաչում ռասսա կամ կրոն, չգիտի՝ վարչապե՞տ եք դուք, թե՞ ոչ»,- «COVID-19 առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ընթացքում ասաց Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին։ 

«Վիրուսը բոլորիցս առաջ է, ինչ էլ փորձենք մենք անել»,- ասաց նա՝ հավելելով, որ աշխարհում առողջապահության համակարգ չկա, որը կարող զբաղվել այն 20 տոկոս մարդկանցով, որոնք որ ծանր վիճակում կլինեն։ «Միակ բանը, որ մենք կարող ենք անել այս բեռը՝ մահացության առումով թեթևացնելու համար՝ առաջարկը և պահանջարկը ճիշտ բալանսավորելն է։ Քանի որ առաջարկը բավականին սահմանափակ է, այսինքն՝ առողջապահական ծառայություններ մատուցելը, հուսով եմ բոլորը կլսեն Դեյվիդին (նկատի ունի COVID-19-ի հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարրոյին), թե ինչ է պետք անել»։ 

Արա Դարզին բերեց Միացյալ Թագավորության օրինակը, որը իր բնակչության մեջ առանձնացրել է 1.5 միլիոն քաղաքացիներին, որոնք ռիսկային գոտում էին գտնվում, որոնք պետք է ինքնամեկուսանան։ Նա կարծում է, որ պետք է նաև ավելացնել մահճակալները։ 

«Եթե մենք չգիտենք այս վիրուսի տարածվածությունը, եթե մենք չգիտենք այս վիրուսի վերարտադրության մակարդակը, չեք կարող հավատալ մոդելներին, դուք կհավատաք նրան, ինչ գիտեք»,- ասաց Արա Դարզին՝ նշելով, որ պատմությունը ցույց է տալիս, որ պանդեմիայի ժամանակ պետք է միջամտել և մեկուսացնել՝ նվազեցնելու համար վիրուսի վերարտադրության մակարդակը։ 

Նա կարծում է, որ մարդկանց փակի տակ պահելու ռեժիմը երկար չի աշխատի. «Լավագույն դեպքում, կարող եք 3 շաբաթի հասցնել, միգուցե՝ 4 շաբաթի։ Դուք կտեսնեք սոցիալական խանգարում, եթե շարունակեք այդ 3-4 շաբաթից հետո։ Եկեք չմոռանանք դրա տնտեսական ազդեցությունը, չմոռանանք տնտեսական ազդեցությունը առողջության վրա. Տնտեսական անկումների ժամանակ մահացության մակարդակը ավելանում է»։ 

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031