Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցավանում վարակի տարածման միտումը նվազագույնի է հասցված

Ապրիլ 04,2020 00:30

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի հետ կապված՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մասին շատ է խոսվում, քննարկվում, հարկ ենք համարում հայտնել, որ Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լիահույս է, որ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և բացի նշված թվով մեր քաղաքացիներից, ովքեր բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի հանգստյան տների կարանտիններում։ Նրանք պարբերաբար թեստավորվում են և գտնվում բժիշկների ամենօրյա հսկողության ներքո։

«Հավաստիացնում եմ՝ արվել է ամեն ինչ մեր սիրելի Չարենցավանում օր առաջ կասեցնելու վարակի տարածման տեմպերը և կայունացնելու իրավիճակը։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ իրավիճակը լիարժեքորեն գտնվում է մեր հսկողության տակ»,-նշում է Կոտայքի մարզպետը:

Այս ամենով հանդերձ, Չարենցավանում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքի և մի շարք տնտեսվարողների համագործակցության արդյունքում սոցիալական տարբեր նախաձեռնություններ և ծրագրեր են իրականացվում,

մասնավորապես,

Չարենցավան համայնքի նախաձեռնությամբ համայնքում գործող «Սաֆարի», «Արաքս» սուպերմարկետները, «Զոյա», «Լևոն պապ», «Չարենց» մարկետները, «Աննա Հարությունյան» ԱՁ-ն, բժիշկներ Ադյան եղբայրները, «Դավիթ Նաղդալյան» ԱՁ-ն, «Արամ Ավետիսյան» ԱՁ-ն, «Մեգասթոմ» ատամնաբուժարանը, «Նվեր Գրիգորյան» ԱՁ-ն, «Գարիկ Պալյան» ԱՁ-ն, «Սուրիկ Ծուղունյան» ԱՁ-ն, «Prime systems» ընկերությունը, «Ասկե գրուպ» ԲԲԸ տնօրեն Վահան Հարությունյանը, գործարար Սուրեն Այվազյանը համայնքի շուրջ 450 ընտանիքների ապահովում են ամենօրյա սնունդով, իսկ Կոտայքի նախկին մարզպետ, գործարար Կ. Գուլոյանի կողմից վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Չարենցավանի բժշկական կենտրոնին է նվիրաբերվել 5 մլն դրամ՝ որպես լայնամասշտաբ գործողություններ, գերծանրաբեռնված բուժսպասարկում, կոնտակտավոր քաղաքացիների զննություն և շուրջօրյա հսկողություն իրականացնող բուժ.հաստատություն:

Կոտայքի մարզպետի խոսքով, սա տեղական ինքնակառավարում-մասնավոր հատված փոխգործակցության լավագույն օրինակներից մեկն է, ինչը, անշուշտ, վարակիչ պիտի լինի նաև այլ համայնքների համար.

«Շնորհակալ եմ թե՛ համայնքին այս հիանալի համախմբման, թե՛ տնտեսվարողներին համայնքի կողքին կանգնելու և թե՛ այս գործընթացներում ներգրավված ակտիվ կամավորներին իրենց մարդասիրական և հայանպաստ գործունեության համար, իսկ մարզի մյուս համայնքներին կոչ եմ անում իրենց գործողություններում որպես օրինակ դիտարկել Չարենցավան համայնքի համախմբումը», – իր խոսքում նշել է Ռոմանոս Պետրոսյանը:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930