Լրահոս
Օրվա լրահոսը

Հողամասում՝ զրահաճեղքիչ բեկորային արկ, առվում՝ ականանետի. Արտամետում սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են արկերը

Ապրիլ 16,2020 10:49

Ապրիլի 15-ին, ժամը 10:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղի հողատարածքներից մեկում արկ է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը զրահաճեղքիչ բեկորային արկ է, որը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են, այնուհետև տեղեկություն է ստացվել, որ հողամասին հարակից առվում նույնպես հայտնաբերվել է արկ:

Պարզվել է, որ հայտնաբերվածը ականանետի արկ է, որը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930