Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաքսիստը տուգանվել է 600 000 դրամով». Գեւորգ Գորգիսյան

Ապրիլ 22,2020 14:49 Share

«Աշխատող քաղաքացիները չեն կարողանում հասնել աշխատավայր: Նրանք արդեն նման ձեւակերպում ունեն՝ «աշխատում ենք տաքսիստների համար»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում թույլատրելի ոլորտի աշխատանք ունեցողների տրանսպորտի  խնդրին՝ ասաց ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Չկա քաղաքային տրանսպորտ, եւ մարդիկ ստիպված տաքսիներով են երթեւեկում: Բարդ է վիճակը մարզերից եկողների: Երեւանի հարակից գյուղերից գալիս են աշխատելու շինարարության եւ արդյունաբերության ոլորտում: Վերջերս մի տաքսիստ տուգանվել է 600 հազար դրամով՝ առողջական խնդիրներով քաղաքացիներին մարզերից Երեւան տեղափոխելու համար: Բնականաբար, տաքսու մեջ մի հոգի չէր»,-նշեց Գորգիսյանը:

Գորգիսյանի խոսքով՝ անվտանգությունը կարեւոր է համավարակի կանխարգելման համար, բայց մետրոյի եւ ավտոբուսների պարագայում հնարավոր է սոցիալական հեռավորություն պահպանել եւ մարդկանց հնարավորություն տալ աշխատանքի գնալ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել