Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում շուրջ 2504 սողանք կա` 2 հեկտարից ավելի ընդհանուր մակերեսով

Ապրիլ 27,2020 17:35 Share

Փլուզման 11, քարաթափման 6, սողանքի 1 դեպք՝ 7 օրվա ընթացքում:

ԱԻՆ ՓԾ փրկարարները սահմանազատել են տարածքները, հեռացրել են քարերը: Քարաթափման դեպքերին զուգահեռ ակտիվացել են նաև սողանքային գոտիները:

ՀՀ-ում 2 հեկտարից ավելի ընդհանուր մակերեսով շուրջ 2504 սողանք կա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր գործառույթների համաձայն՝ սողանքային գոտիներում մշտապես ուսումնասիրություններ է իրականացնում, խորհրդակցում է իրավասու պետական մարմինների հետ, կառավարությանը ներկայացնելու համար առաջարկությունների փաթեթ է մշակում:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել