Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Որեւէ մեկին չեմ վարակել»

Հունիս 16,2020 18:40

«Սեփական օրինակով համոզվեցի դիմակ կրելու արդյունավետության մեջ»,-այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ երեկ լրացել է իր՝ կորոնավիրուսով դրական ախտորոշման 14 օրը, եւ վերլուծելով այդ օրերին իր հանրային շփումները, պարզել է.«Որեւէ մեկին չեմ վարակել, որովհետեւ իմ հիվանդության առաջին օրից եղել եմ դիմակով: Այն քաղաքացիները, ում հետ շփվել եմ, անընդհատ կապի մեջ ենք եղել, եւ երեկ ինկուբացիոն շրջանը ավարտեց, կրկին կապ ենք հաստատել ու համոզվել՝ բոլորի ախտորոշումը բացասական է, ինչի համար  ուրախ եմ»:

Փաշինյանը սեփական փորձի վրա հիմնված, ասաց՝ դիմակի կրումը գրեթե երաշխավորում է, որ դիմակ կրողները չեն վարակվի ու չեն վարակի:

Բացի այս,Փաշինյանը նաեւ հիշեցրեց՝ դեռեւս մոտ մեկ շաբաթ առաջ, պարետի որոշմամբ, ձեռնոցի պարտադիր կրելը հանվել էր՝ կապված կորոնավիրուսի մասին նոր գիտելիքների հետ: Ըստ վարչապետի, փորձը ցույց էր տալիս, որ ձեռնոցներ արագ կուտակում են որոշակի նյութեր, ուստի ավելի լավ է ձեռքերը պարբերաբար ախտահանել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930