Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը մինչեւ աշուն կմնա «Ռոմայում»

Հունիս 29,2020 22:22 Share

«Ռոման» ֆուտբոլի Իտալիայի «A» սերիայի 28-րդ տուրում արտագնա խաղում  0:2 հաշվով պարտվեց «Միլանին»: Այդ խաղում հյուրերի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է մտել մեկնարկային կազմում եւ փոխարինվել 69-րդ րոպեին, երբ լուսատախտակի վրա դեռ զրոյական հաշիվ էր:

Հայկական ֆուտբոլի առաջատարի մարզական կարիերայով հետաքրքրվողների համար Tempo հանդեսը հրապարակել է տեղեկություն, ըստ որի Մխիթարյանը հռոմեական ակումբում կմնա մինչեւ օգոստոս ամիս եւ կմասնակցի նաեւ եվրոպական գավաթների հանդիպումներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել