Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու «Փոքրիկ Վերան» չներեց Միխայիլ Եֆրեմովին

Հուլիս 11,2020 12:00

Սիրավեպ, որ այդպես էլ շարունակություն չունեցավ

Ռեժիսոր Վասիլի Պիչուլի նկարահանած «Փոքրիկ Վերան» ֆիլմը, որի պրեմիերան կայացել էր 1988 թվականի մարտին, բավականին աղմուկ հանեց «բաց» տեսարանների համար:

Թեթեւ վարքի տեր Վերային ֆիլմում մարմնավորել էր Նատալյա Նեգոդան, որի անունը  հոլովվում էր տաղանդավոր դերասան Միխայիլ Եֆրեմովի հետ սիրավեպի համատեքստում:

Վերջինս ոչ միայն լավ դերասանի համբավ ուներ, այլեւ կանացի սրտեր նվաճողի:

Նատալյան եւ Միխայիլը սիրավեպ ունեին, սակայն, ըստ kultutologia.ru-ի, դերասանուհին կտրականապես հրաժարվում է հիշատակել իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին:

Միխայիլ Եֆրեմովն ու Նատալյա Նեգոդան ծանոթացել էին հեռավոր ութսունականներին, երբ միասին սովորում էին ՄԽԱՏ-ի թատրոն-ստուդիայում: Ասում են՝ ստուդիայի բոլոր ուսանողները սիրահարված էին խարիզմատիկ ու գեղեցկադեմ երիտասարդին, որը հասցրել էր ծառայել բանակում եւ անգամ նկարահանվել մի քանի ֆիլմերում:


Սկզբում  Նատալյան անտարբեր էր Եֆրեմով-կրտսերի սիրահետումների հանդեպ, սակայն եկավ մի շրջան, երբ նրանք սկսեցին մտերմանալ:

Երբ Միխայիլ Եֆրեմովը ձեւական ամուսնություն գրանցեց Ելենա Գոլյանովայի հետ, որպեսզի վերջինս կարողանա բնակարանի հարց լուծել, Նատալյան ծիծաղում էր այդ կեղծ միության վրա՝  այն որակելով Միշայի ամուսնական կյանքի գլխավոր փորձ: Նա ամուսնության առաջարկ ստացավ Միխայիլ Եֆրեմովից, սակայն հրաժարվեց կյանքը կապել նրա հետ:

Այդ ժամանակ դերասանուհին նկարահանվում էր «Փոքրիկ Վերան» ֆիլմում, ավելի շատ հետաքրքրված էր կինոյով եւ կարիերայով: Նրանք բաժանվեցին եւ մի որոշ ժամանակ անց կրկին միացան, բայց դրան էլի հաջորդեց բաժանումը: Նատալյան պարզեց, որ Միխայիլ Եֆրեմովը իրենից բացի, եւս մեկ մտերիմ ընկերուհի ունի՝ դերասանուհի Նատալյա Իոնովան: Հենց դա  էլ պատճառ հանդիսացավ, որ նա խզի կապերը սիրած  տղամարդու հետ: Յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով, Եֆրեմովը հասցրեց  մի քանի անգամ ամուսնանալ, ամուսնացավ նաեւ Նատալյան, մեկնեց ԱՄՆ, նկարահանվեց «Փլեյ Բոյի»  համար:

Նրանց մտերիմները զգում էին, որ դերասանները սիրում են միմյանց, բայց երկուսն էլ մեծ երեխաների նման էին իրենց պահում: Նատալյան երազում էր իր կողքին տեսնել տղամարդու, որը հոգ կտանի իր մասին ոչ միայն կյանքում, այլեւ կարիերայում, ինչ վերաբերում է Միխայիլին, նա էլ սովոր չէր պատասխանատվություն կրել իր արարքների համար:

Անգամ վերջերս դերասանի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահարի թեմայով սոցցանցային քննարկումներին  Նատալյան չի մասնակցել, հավանաբար չցանկանալով  սեւացնել պատանեկան սիրո  գեղեցիկ հուշերը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031