Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Եղանակային պայմաններն այլևս չեն խանգարի փրկարարների գործնական պարապմունքներին. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ուսումնական տարածք է բացվել

Հուլիս 27,2020 18:05 Share

Եղանակային պայմաններն այլևս չեն խանգարի փրկարարների գործնական պարապմունքներին։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարությունը տեխնիկայի պահպանման կայանատեղին վերակառուցել և կահավորել է որպես ուսումնական տարածք։ Այն բացել է ԱԻ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համանախագահ Արկադի Բալյանը:

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում կազմակերպվում և իրականացվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացներ ինչպես ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում, այնպես էլ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի բազայի վրա՝ տեղի և Ռուսաստանից հրավիրված մասնագետների կողմից։ Կենտրոնի ղեկավարությունը նախատեսում է փրկարարական վարժանքների համար ընդարձակ մարզահրապարակ կառուցել ՀՀ կառավարության աջակցությամբ:

Ռուսական կողմը պատրաստ է տրամադրել փրկարարների վերապատրաստման համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու սարքավորումները։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների, մեխանիզմների զարգացումն ու հզորացումը:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել