Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում եմ ՀՀ իշխանություններից պատշաճ կերպով հարգել կորոնավիրուսին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը․ Արմեն Աշոտյան

Օգոստոս 15,2020 23:39

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տարբեր պետություններ տարբեր կերպ են հարգել կորոնավիրուսի պատճառով մահացած իրենց քաղաքացիների հիշատակը։

Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ղրղզստանն եւ Ղազախստանը դա արել են հիշատակի հատուկ օր սահմանելով։

Այլ երկրներում այդ արարողությունները իրականացվել են ազգային խորհրդարաններում՝ Ֆրանսիա, Շվեդիա։

Մեր երկիրը, որի 1000-ից ավելի քաղաքացիներ զոհվեցին համավարակի հետեւանքով եւ որտեղ մահացության ցուցանիշները վատագույններից են, նույնպես պարտավոր է հարգանքի տուրք մատուցել իր զավակներին։

Հատկապես, հաշվի առնելով, որ մեր մահացած հայրենակիցների ճնշող մեծամասնության մահը անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ իր ապիկար կառավարության խղճին է։

Իսկ մնացածիս համար դա տարրական բարոյականության եւ հանրային համերաշխության հարց է։

Պահանջում եմ ՀՀ իշխանություններից պատշաճ կերպով հարգել կորոնավիրուսին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակը՝ սահմանելով հատուկ օր։

Տարբեր պետություններ տարբեր կերպ են հարգել կորոնավիրուսի պատճառով մահացած իրենց քաղաքացիների հիշատակը։ Չինաստանը,…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 15. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31