Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխվել է շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալներին

Սեպտեմբեր 16,2020 17:10

Քրեակատարողական ծառայողները կանխել են շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցների փոխանցումը դատապարտյալներին
2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները քաղաքացու կողմից դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 1,5 կգ շաքարավազի մեջ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,09 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված։

Ստացված տեղեկության հիման վրա նույն հիմնարկի օպերատիվ բաժնի կողմից անհապաղ ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում մեկ այլ քաղաքացու կողմից դատապարտյալ Գ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 2 կգ շաքարավազի մեջ դարձյալ հայտնաբերվել է 1,12 գրամ քաշով նույնպիսի բյուրեղանման զանգված։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Միաժամանակ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930