Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թեկնածուներից 4-ը կհրավիրվեն հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի

Սեպտեմբեր 25,2020 18:09 Share

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կայացավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։

Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։

Այդ թեկնածուներն են Հովհաննես Թովմասյանը, Հովհաննես Մովսիսյանը, Արմեն Սարգսյանը, Ռուդիկ Տեր–Գալստյանը։

Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ ԱԺ պատգամավոր

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել