Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են Հադրութի 23 բնակիչներ մարտեր մղել քաղաքապետարանի շենքի մոտ. Արամ Գաբրելյանով

Հոկտեմբեր 10,2020 21:12 Share

Ռուս լրագրող Արամ Գաբրելյանովը Facebook-ի իր էջում գրել է.

«Խոսեցի Սեմյոն Պեգովի հետ: Այն, ինչ նա ինձ պատմեց թուրք դիվերսանտների հետ Հադրութի մարտերի մասին, պարզապես անհավատալի է: Հադրութի 23 բնակիչներ քաղաքապետի գլխավորությամբ մոտ կես ժամ մարտեր են մղել քաղաքապետարանի շենքի մոտ և թույլ չէին տալիս թուրքերին դրոշը կանգնեցնել քաղաքապետարանի վրա: Այդտեղ վրա են հասել ղարաբաղյան հատուկ նշանակության ուժերը, և սկսվել է դիսկոտեկան: Թուրքերը փախչում էին, նրանց փնտրում են Հադրութի մերձակայքում:

Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյան

Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը մահանա: Ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները: Բայց իմ մայրն ինձ միշտ ասում էր, որ մեզնից՝ ղարաբաղցիներից, կարող են խլել ամեն ինչ, բացի պատվից ու արժանապատվությունից: Կարծում եմ, այն աշխարհում մայրս կհպարտանար իր Հայրենիքով, իր հարազատներով և որդիներով: Թուրքերը կարող են ունենալ ամեն ինչ՝ պոլոնեզներ, ինքնաթիռներ, անօդաչուներ, ամեն ինչ, ինչ գննել են նավթով, բայց խիզախությունը գնել հնարավոր չէ: Պատիվն ու արժանապատվությունը գնել հնարավոր չէ: Ա՛յ դա թուրքերը մեզնից չեն կարող երբեք խլել»,- գրել է Գաբրելյանովը:

https://www.facebook.com/aram.gabrelyanov/posts/3476135022467262

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031