Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանը ներկայացավ ԱԱԾ

Նոյեմբեր 11,2020 20:20 Share

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը քիչ առաջ հրավերով ներկայացավ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Լրագրողները հետաքրքրվեցին.

-Ինչո՞ւ են ձեզ կանչել:

-Քրեական գործի շրջանակներում հարցաքննվելու:

-Ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը:

-Չգիտեմ մանրամասն:

-Ենթադրաբար, կապ ունի՞ հանրահավաքի հետ:

-Չգիտեմ, ժողովուրդ ջան…

Հիշեցնենք, որ 17 կուսակցություններ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք էին կազմակերպել, կուսակցական առաջնորդները բերման էին ենթարկվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30