Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Թուրքամետ թուղթը ստորագրած դասալիքն ու ազգի դավաճանը խոսում է դասալքության մասին»

Նոյեմբեր 11,2020 18:20 Share

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գեներալի ուսադիրներով մի մարդ, ում անունը ինքը չի տալիս, լքել է արցախաադրբեջանական ճակատը  եւ փախել Երեւան: Հասկանալի էր, որ նա ակնարկում էր ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին:

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի ժամանակ կառավարության շենքի առջեւից ԱԺ շենք քայլերթի ժամանակ Aravot.am-ը Արթուր Վանեցյանին խնդրեց մեկնաբանել այդ հայտարարությունը:

«Թուրքի, թրքամետ թուրքի թուղթը ստորագրած մի դասալիք ու ազգի դավաճան խոսում է դասալքության մասին, ինչը անհեթեթություն է: Նա քրոնիկ ստախոս է, որը միշտ մարդ է որոնում մեղավոր նշանակելու համար: Բայց այս անգամ չի կարողանալու: Մենք թուրքական վիլայեթ չենք դառնալու: Ունենալու ենք Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն: Մեր երկրի պատմությունը, մեր ինքնությունը գրչի մի ստորագրությունով չենք կարող գցել պատմության աղբարկղը»,- ասաց պարոն Վանեցյանը:

Ճշգրտող հարցին, թե ինքն իր զորքով պատերազմի ո՞ր հատվածում է եղել, գեներալը պատասխանեց. «Շուշիում, Մարտակերտում, Շոշում: Մենք պաշտպանության բանակի հրամանատարության հրամանով տարբեր վայրերում, որտեղ իրավիճակը թեժանում էր, գնում էինք տարբեր մարտական գործողություններ կատարելու»,-ասաց գեներալը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30