Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայանին և Գեղամ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց

Նոյեմբեր 18,2020 16:02

«Գեղամ Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ցուցմունք չի տվել»,- քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի պաշտպան, փաստաբան Գարիկ Սահակյանը:

Նա նշեց, որ Գեղամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեղեկացրեց՝ իրեն ևս մեղադրանք է առաջադրվել 225.1 հոդվածով: Նա ևս ցուցմունք չի տվել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30