Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՀԿ-ն ճգնաժամի մեջ է, խորացող ճգնաժամի մեջ». ԵԱՀԿ գործող նախագահ

Դեկտեմբեր 03,2020 18:20

«ԵԱՀԿ-ն  ճգնաժամի մեջ է, խորացող ճգնաժամի մեջ»,- ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 27-րդ նստաշրջանի բացման արարողությանը հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման:

Նա փաստեց՝ մեր սկզբունքները չեն հարգվում, մեր հանձնառությունները չեն իրագործվում, որովհետև տարաձայնություններն աճում են, այնուհետև շարունակեց. «Մեր սկզբունքները չեն հարգվում, որովհետև երկխոսությունը զիջում է առճակատմանը, միակողմանի քաղաքականությունը վեր է դասվում համաշխարհայինին: Սա մեզ բոլորից պիտի հուզի: Եթե մենք մեր հանձնառությունների իրագործման հարցում չմիավորվենք, ուժեղ չենք լինի»:

Էդի Ռաման, մի կողմ դնելով աշխարհաքաղաքականությունը, մտահոգություն հայտնեց. «Մտահոգված եմ երկխոսության ներկայիս ճգնաժամով: Սա նշանակում է, որ մենք բավարար ձևով չենք գնահատել մեր թույլ կողմերը և չենք ձգտում դրանք հաղթահարել: Ես պետք է սա ասեմ: Կամ ձեր սիրտն այս կազմակերպությունում է, կամ ոչ, կամ՝ դուք ուզում եք կարգավորել հակամարտությունները, կամ՝ ոչ, կամ դուք ուզում եք խրախուսել ազատ մամուլը, կամ՝ ոչ, կամ դուք ուզում եք պաշտպանել մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, կամ՝ ոչ: Մեր ռեգիոնների անվտանգությունը այնքանով է ապահովված, որքանով տոկուն է ձեր կամքը և հանձնառությունը: Իսկ եթե այդ կամքը թույլ է, ինչպես այժմ, ապա մենք կսկսենք պայքարել խորացող ճգնաժամի դեմ»:

ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց՝ ԵԱՀԿ-ն չի կարող աշխատել սառը պատերազմի պայմաններում: Նա փաստեց՝ 2020-ը ճակատագրական էր կազմակերպության համար. հատկապես աննախադեպ է COVID-19-ի ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտների վրա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031