Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Որոշում է կայացվել, որի մասին առավել մանրամասն կտեղեկացնեմ վաղը». Նազելի Բաղդասարյանը եւ Սոֆյա Հովսեփյանն Արցախ են մեկնել

Դեկտեմբեր 17,2020 23:57

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված  մի քանի մարտական դիրքերից հավանական գերեվարված մեր զինծառայողների խնդրի պարզաբանման համար  ես և Սոֆյա Հովսեփյանը այսօր վաղ առավոտյան ժամանել ենք Արցախ։ Հարազատների հետ հանդիպումներից զատ, ինչպես նախորդող օրերին, այդպես էլ այսօր մշտական կապի մեջ ենք Արցախի իշխանությունների հետ բոլոր մակարդակներում։

Հանդիպել ենք Արցախի ԱԽ քարտուղարի հետ, կապ ենք հաստատել դժվար հասանելիություն ունեցող Հին Շենի և Մեծ Շենի հատվածում գտնվող Շիրակի մարզի զինծառայողների հետ։ Որոշում է կայացվել, որի մասին առավել մանրամասն կտեղեկացնեմ վաղը։

Զրուցել ենք նաև Հայկ Խանումյանի հետ, որը շուրջ 40 օր Խծաբերդի հատվածում՝ իր մարտական ընկերների հետ պաշտպանել է տվյալ հատվածը, քննարկել ենք այն ուղիները, որոնցով հնարավոր կլիներ տղաների անվտանգ ելքը  տվյալ տարածքից։

Ավելի ուշ հանդիպել ենք Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ, մանրամասն դիտարկել ենք համացանցում տարածված տեսանյութ, որի արդյունքում պարզ է դարձել, թե ո՞ր հատվածում է այն նկարահանվել՝ Քիսվանի՞, թե՞ Խծաբերդի։ Այժմ կապ պահելով ծնողների եւ մարզային իշխանությունների հետ՝ հստակեցրել ենք այն անձանց շրջանակը, որոնցից տեղեկություն չկա վերջին օրերի ընթացքում։

Արցախի նախագահի հետ վաղը նախատեսվող հանդիպմանը՝ կպարզենք, թե բանակցությունների  ինչպիսի ընթացք է եղել ռուսական կողմի հետ։ Նոր մանրամասներ լինելուն պես  կտեղեկացնենք»։

 

Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից հավանական գերեվարված մեր...

Posted by Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան on 2020 թ. դեկտեմբերի 17, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031