Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ Հայաստան»-ը կողմ կքվեարկի Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացմանը

Հոկտեմբեր 28,2026 10:50 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կողմ կքվեարկի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Այս մասին ԱԺ նստաշրջանում նախագծի քննարկման ժամանակ երեկ ասել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Կարծում ենք՝ Խաղաղության խորհուրդը բավական դրական ազդեցություն կարող է թողնել տարածաշրջանային խաղաղության հաստատման վրա։ Նշվեց նաև կապերի հաստատումը տարբեր ուժային կենտրոնների հետ։ Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք դրա դրական դերը»,- նշել էր Կարապետյանը։

Այսօր խորհրդարանում նախագծի քննարկումը շարունակվեց։ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն ասաց․ «Ուժեղ Հայաստանը հստակ դիրքորոշում հայտնել է արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա ճշգրիտ, արդյունավետ, ՀՀ քաղաքացու շահերից բխող արտաքին քաղաքականություն՝ առաջնային համարելով Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մենք նշված փաստաթղթի վերաբերյալ որևէ խնդիր չենք տեսնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ելույթում ասաց․ «Խաղաղության խորհրդին միանալու գործընթացը միայն ինչ-որ միջազգային կազմակերպության կանոնադրություն վավերացնելու իրավական ընթացակարգ չէ։ Այս ամենը պետք է դիտել ավելի լայն պրիզմայով, որովհետև ըստ էության սա մեր արտաքին քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության օրակարգի կարևոր մաս է։ Խաղաղության խորհրդին միանալու մեր պատրաստակամությունը ենթադրում է հետևյալը, որ Հայաստանը ոչ միայն խաղաղության անհրաժեշտության մասին խոսող երկիր է, այլ երկիր, որը պատրաստ է խաղաղարար նախաձեռնություններ դրսևորող կազմակերպության մաս դառնալ։ Եվ մեր առաքելությունն այդպիսով էլ ավելի է մեծանում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Այս նախագծի հիմնական զեկուցողը արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն է։ Ներկայացնելով նախագիծը՝ Արարատ Միրզոյանն ասել էր, որ խորհրդի առջև դրված նպատակն աշխարհում խաղաղություն հաստատելն է։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031