«Հարգելի տղամարդ գործընկերներ, իմ խոսքը և իշխող, և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին է վերաբերում։ Երբ նախօրեին եղան անհատներ և եկան, ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեցին մեզ դիտող ընտրողներից, որևէ մեկը չհիշեց, որ դահլիճում ներկա էին կանայք, և այդ հայհոյանքները, որոնք ոմանք բնութագրեցին սեռական բնույթի, տարածվում էին դահլիճում։ Որևէ մեկը ներողություն չխնդրեց։ Ես ուզում եմ դիմել բոլոր տղամարդկանց՝ կարո՞ղ եք ունենալ այդ պատրաստակամությունը՝ գալ, ԱԺ ամբիոնից ներողություն խնդրել դահլիճում ներկա կանանցից»,- ԱԺ նստաշրջանում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով խորհրդարանում երեկվա ծեծկռտուքին։
«Ի՞նչն է հետաքրքիր, որ երբեմն կանայք ավելի բարձր էին բղավում, քան տղամարդիկ, շնորհակալություն, որ առանց հայհոյանքի։ Իմ համար սա զարհուրելի է, ամոթալի։ Եվ ես լիահույս եմ, որ մենք այսօր մինչև նիստերի ավարտն այդ խոսքը՝ կանացից ներում հայցելը կլսենք։ Ուզում եք հրմշտել, խփել իրար, քավ լիցի, բայց խնդրում եմ՝ կարելի՞ է անձայն անել ու մեզ բռնության չենթարկել այս դահլիճում»,- հավելեց Բաղդասարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանին․ «Պարոն Չախոյանի հետ կառավարությունում շուրջ 3,5 տարի աշխատել ենք, և զարմանաք է առաջացնում այն փաստը, որ պարոն Չախոյանին վերագրվում են բաներ, որոնք բնավ ինքը չի արել։ Վստահեցնում եմ՝ դուք մոլորության մեջ եք»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նշենք, որ CivilNetCheck-ի բացահայտումների համաձայն՝ Տարոն Չախոյանը փոխկապակցված է Medianews.site-ի հետ, որը կեղծ օգտահաշիվներով գրառումներ է տարածում՝ թիրախավորելով ընդդիմադիր գործիչներին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































