Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կանչել են հարցաքննության

Դեկտեմբեր 22,2020 15:11

Մեր տեղեկություններով մեծ թվով քաջարանցիներ այս պահին խմբերով շարժվում են դեպի Երեւան: Նրանք մամուլից տեղեկացել են, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին չորեքշաբթի կանչել են մայրաքաղաք հարցաքննության։

«Սա քաղաքական հետապնդում է, իշխանությունն ամեն ինչ անում է, որ համայնքների հայրենասեր ղեկավարները, ովքեր պատերազմի առաջին օրվանից խրամատներում կենաց-մահու կռիվ են տալիս, քննչականից կանչում եւ գործ են ուզում սարքել», – մեզ հետ զրույցում ասաց քաջարանցի Վրեժ Գրիգորյանը: Վերջինս նույնպես Երեւանի ճանապարհին է:

«Մոտ 4000-5000 հոգի դուրս ենք եկել ավտոներով: Պիտի վերջ դրվի էս ապօրինություններին: Սահման ենք պահել, որ հիմա դատվենք. սաղս մեր քաղաքապետի ու հրամանատարի կողքին ենք»,-ասաց Վրեժը:

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի հեռախոսահամարը անհասանելի էր:

Հիշեցնենք, որ ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը եւ դատարանը հիմա քննում է նրա ձերբակալության իրավաչափությունը: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները մասնակցել են սյունեցիների բողոքի ցույցին թույլ չտալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031