Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Այվազյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային

Դեկտեմբեր 22,2020 20:03

Տեսազրույց Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների միջև

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց ունեցավ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդի հետ։ Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր պատասխանատու առաքելության մեջ:

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Որպես առաջնային ուղղություններ առանձնացվեցին ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ոլորտները:

ԱԳ նախարար Այվազյանը իր շվեդ գործընկերոջը շնորհավորեց 2021 թվականից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանն անդրադարձավ Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային, որն ուղեկցվել էր մարդու իրավունքների ծանրագույն և զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և խաղաղապահների տեղակայման մասին նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության և դրա կյանքի կոչման ընթացքի շուրջ:

Երկուստեք կարևորվեց ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության առաջնահերթությունը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատման միջոցով:

Նախարար Այվազյանը ներկայացրեց նաև Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը` ընդգծելով դրա հաղթահարման գործում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031