Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները

Դեկտեմբեր 23,2020 22:15

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Արտգործնախարարները քննարկեցին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության դրույթների  կյանքի կոչմանը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանն առնչվող հարցեր:

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնահերթություն ընդգծեց հումանիտար հարցերի հասցեագրումը, մասնավորապես՝ տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծումը և վերջիններիս իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցերի:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031