Armenia Sputnik. Հայաստանը կոլեկտիվ անվտանգության իրավունք ունի, նույնիսկ եթե զրկվի ՀԱՊԿ-ում քվեարկության իրավունքից: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
ՀԱՊԿ անդամները վաղը կքննարկեն Երևանին քվեարկության իրավունքից զրկելու հարցը, Մոսկվայում կայացած Միջազգային կոլեկտիվ անվտանգության ֆորումից հետո լրագրողներին ասել է նա։
«Մենք ստիպված էինք քննարկել ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները` Հայաստանի կողմից տարեկան վճարների չկատարելու հարցը։ Այստեղ երկիմաստություն չկա։
2024 թվականից ի վեր` երկու տարուց ավելի, Երևանը չի վճարել իր անդամակցության վճարները, այդ իսկ պատճառով բարձրացվել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը դրա նկատմամբ կիրառելու հարցը», – ասել է Սերգեյ Լավրովը։



















































