Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն Հադրութի կրակոցները որակել է որպես հրադադարի խախտում

Դեկտեմբեր 29,2020 13:12 Share

Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ Հադրութում տեղի ունեցած կրակոցները հրադադարի ռեժիմի խախտում են:

«Ադրբեջանի զինված ուժերի վրա հայկական տարրերի հարձակումները, որոնք հրաժարվում են զենքերը վայր դնել և հետ քաշվել Լեռնային Ղարաբաղում, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում է»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել