Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի վնաս կրած քաղաքացիները փոխհատուցում են ստանում

Հունվար 15,2021 21:50

Սյունիքի մարզում բնակիչներն սկսել են նորոգել 2020թ․ սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի ընթացքում վնասված անշարժ գույքը՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված փոխհատուցման միջոցներով։

Փոխհատուցում է տրվում Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ եւ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրերի բնակիչներին։

Սյունիքի մարզպետարանի մասնագետները համայնքապետարանների աշխատակիցների հետ միասին  վնասված գույքի ուսումնասիրությունն իրականացրել են երկու փուլով։

Պատերազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո Դավիթ Բեկում չափագրվել-ուսումնասիրվել էր 57 տուն, դրանց տերերն արդեն ստացել են ընդհանուր 30 մլն 443 հազար դրամ փոխհատուցումը։  Վերջին օրերին Դավիթ Բեկում ուսումնասիրվել է եւս 34 տուն։

Ներքին Խնձորեսկում արդեն փոխհատուցում է ստացել 16 տուն՝ 14 մլն 196 հազար դրամ ընդհանուր գումարով, երկրորդ փուլով ուսումնասիրվել է եւս 15 տուն։

Ներկա պահին մարզպետարանում հաշվարկում են երկրորդ փուլի չափագրման արդյունքները, եւ  տվյալները կուղարկվեն ՀՀ կառավարություն։

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031