Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լայնորեն տիրաժավորվում է ադրբեջանական մամուլում». Աղասի Ենոքյան

Հունվար 21,2021 23:33

Այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանի՝ Շուշին հայկական քաղաք լինելը կասկածի տակ դնելու եւ մեր գերիների աննախադեպ  քանակի վերադարձի մասին հայտարարության մասին, քաղաքագետ Աղասի Ենոքյանը ասաց. «Շուշիի հետ կապված հայտարարությունը, այսօր տեսա, որ լայնորեն տիրաժավորվում, տարածվում է ադրբեջանական մամուլում: Այսինքն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փորձում է այն ճանապարհը բացել, որ այս փոփոխությունները անվերադարձ են, արդարացնել եւ ամրապնդել դավաճանական գործողությունները: Բարոյական հարթության մեջ սա խայտառակություն է, քաղաքական հարթության մեջ, եթե կա այդ բառը՝ դավաճանություն:

Ամենաշոկայինն իմ համար այն է, որ պետությունը հնարավորինս վերացել է Հայաստանում: ԱԱԾ-ի, բանակի մասին ենք խոսում, բայց պարզվում է, որ անգամ հարկայինը չի աշխատում, որ հարկերը հավաքի: Այսինքն, պետությունը պարզապես կաթվածահար վիճակում է: Իսկ այս վիճակում պետությունը ինչի՞ է պետք եւ Նիկոլ Փաշինյանը ինչի՞ է ուզում աշխատել այս պետությունում, ես չեմ հասկանում: Գործողությունների տրամաբանությունը հիմա այն է, որ Հայաստանից հանձնվում է այն ամենը, ինչ պահանջում է Ադրբեջանը: Որ ասում եմ՝ չեմ կարող ասել, չգիտեմ՝ Ադրբեջանը հաջորդն ինչ է պահանջելու: Դա կախված կլինի Ալիեւից: Եվ Հայաստանի պատասխանը անհեթեթություն է լինելու, ինչպես, ասենք,  GPS-ով սահման որոշելը: Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը գիտի՞, որ GPS-ը աստված չի, ամենակարող չի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031