Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է հաստատվել

Փետրվար 02,2021 12:14 Share
Աջակցեք aravot.am-ին

Փետրվարի 1-ին կատարվել է 24 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1935 քաղաքացու հետազոտություն, որից 457-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: